Երեկ Իրանի մայրաքաղաքի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանում Թեհրան-Երեւան վթարված ինքնաթիռի ուղեւորների հարազատներին դիմավորել են Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչները: Զոհվածների հարազատներին են ուղեկցել նաեւ հոգեբան եւ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցիչ: Ըստ աղբյուրների, Իրանի իշխանությունները ՀՀ դեսպանությանը ցուցաբերում են անհրաժեշտ աջակցություն:
Ն. Մ.