Հուլիսի 15-ին Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող «Տու-154» ինքնաթիռի վթարի առնչությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին ցավակցական հեռագրեր է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Այդ մասին, ինչպես հուլիսի 16-ի համարում նշել է «Ենի շաֆաքը», հաղորդագրությամբ իրազեկել է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը: