2009-ի հուլիսի 17-ին ԱՄՆ կառավարությունը ավելի քան 40000 ԱՄՆ դոլարի համակարգչային տեխնիկա, ռադիոսարքավորումներ եւ մեքենա նվիրաբերեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թրաֆիկինգի դեմ պայքարի բաժնին: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը:
Սարքավորումները ներառում են երկու սերվեր, մի քանի համակարգիչ, տպիչներ, վեց ընդունիչ/հաղորդիչ ռացիա եւ մեկ մեքենա: Այս նոր սարքավորումները կնպաստեն ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ վարչության եւ այս ոլորտում գործող այլ կազմակերպությունների (պետական կառույցների եւ ՀԿ-ների) համագործակցության արդյունավետությանը: Սա իրավապահ ոլորտում ԱՄՆ կառավարության աջակցության համալիր ծրագրի շրջանականում իրականացված նախագծերից սոսկ մեկն է:
Մ. Մ.