Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռի աղետի հետեւանքով զոհվածների հարազատները, ովքեր գտնվում են Իրանում, այսօր կեսօրին Caspian ավիաուղիների ինքնաթիռով կժամանեն Հայաստան իրենց հետ բերելով խորհրդանշական սափորներ:
Քաղավիացիայի գլխավոր վարչությունից երեկ հայտնել են, որ կառավարության որոշումով` Երեւանի քաղաքապետարանը դագաղներ կհատկացնի զոհվածների հարազատներին, որոնք սափորները կտեղադրեն այնտեղ: Զոհվածների հուղարկավորության կազմակերպման հարցը կորոշեն զոհվածների ընտանիքներն ու հարազատները:
Կառավարական հանձնաժողովից հայտնել են, որ օդանավակայանում հոգեւոր հայրերը կմատուցեն հոգեհանգստի արարողություն, որից հետո մասունքները կտեղափոխվեն ըստ համապատասխան հասցեների: