Այսօրՙ ժամը 11-ին, Սբ Էջմիածնի մայր տաճարում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի կունենա Թեհրան-Երեւան չվերթի ինքնաթիռի վթարի զոհերի հոգեհանգստյան արարողություն:
Ներկա կլինեն կառավարական հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի անդամներ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Հանրապետության դեսպանը: