«Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանից «Ազգը» տեղեկացավ, որ առաջիկա օրերին, մինչեւ հուլիսի 22-ը սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում եւս 3 աստիճանով, առավելագույն ջերմաստիճանը մայրաքաղաքում եւ հանրապետության հովտային շրջաններում կգրանցվի 38 աստիճան ցերեկը, գիշերըՙ 19-20: Արարատյան դաշտում հնարավոր է 38-39 աստիճան ջերմություն:
Բժիշկները խորհուրդ են տալիս ցերեկվա ժամը 11-17-ը արեւի տակ գլխաբաց չմնալ, շատ հեղուկներ օգտագործել, հատկապես թան: Իսկ ծերերին ու երեխաներին խորհուրդ են տալիս ընդհանրապես խուսափել ցերեկվա ժամերին արեւի ճառագայթների հարվածից: