«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2009-07-17 | #134, 2009-07-18 | #135, 2009-07-21


ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԻԱՆԱԼԻ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ

Կոպենհագենում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում, որում հանդես են գալիս 307 շախմատիստներ, հիանալի է մեկնարկել Գաբրիել Սարգսյանը: Նա երեք պարտիաներում էլ հաղթել է իր մրցակիցներինՙ Մորթեն Նիլսենին, Անդերս Նիլսոնին եւ Ջոնաթան Կառլստեդին: Գաբրիելն իր վարկանիշով (2667) մասնակիցների մեջ 4-րդ ցուցանիշն ունի: Նա զիջում է միայն Վլադիմիր Մալախովին (2707), Պետեր Հայնեին (2680) եւ Սերգեյ Տիվյակովին (2674): Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 10 տուրով:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4