2009 թվականը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հռչակագրով հայտարարված էր Հայ երիտասարդության տարի: Խորապես համոզված լինելով հայ երիտասարդության դերակատարությանը հասարակության ներկայում եւ ապագայումՙ Կիլիկիո կաթողիկոսությունը փորձում է համախմբել երիտասարդությանը, որի շրջանում զգալի է կրոնական զարթոնքըՙ զուգորդված կրոնագիտական, աստվածաբանական ու եկեղեցաբանական գրականության պակասությամբ: Հենց վերջինն էլ նկատի առնելով Անթիլիասի տպարանը հրատարակել է մի հատորյակ, որը մեծապես կնպաստի երիտասարդության ճշմարիտ քրիստոնեական կյանք վարելուն: Հատորյակը, որ կոչվում է «Երկնքի ճամփան», վերահրատարակություն էՙ աշխարհաբարով, որի ամենանոր հրատարակությունը եղել է 4-րդըՙ 1907 թվականին: