Հակերական հզոր հարձակում է կատարվել Arminco փրովայդերական ընկերության վրա, ինչի հետեւանքով տասնյակ կայքէջերի, այդ թվում եւ «Ազգի» բազմաթիվ ընթերցողներ չեն կարողացել լիարժեք օգտվել ինտերնետային տարբերակից: Ըստ որոշ տվյալներիՙ հարձակումը կատարվել է Սաուդյան Արաբիայից եւ Հարավային Կորեայից: Հարձակումը շատ կազմակերպված եւ հզոր բնույթ է կրել, որը սկսվել է դեռ շաբաթ օրը, սակայն երեկվա գրոհը էլ ավելի հզոր է եղել եւ մեծ ջանքեր է պահանջվել այն չեզոքացնելու համար: Սակայն ի տարբերություն ադրբեջանական եւ թուրքական հակերների նմանատիպ հարձակումների, որոնք հակահայկական հայտարարություն են զետեղում, նման փորձեր այս անգամ չեն գրանցվել:
Այս իրողությունը ապացուցում է, որ Հայաստանում, ինտերնետային անվտանգության բնագավառում գոյություն ունեն լուրջ բացթողումներ եւ խնդիրներ: