«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2009-07-21 | #136, 2009-07-22 | #137, 2009-07-23


«ԱՆԿՄԱՆ ՏԵՄՊՆ ԱՎԵԼԻ ՑԱԾՐ Է, ՔԱՆ ԿԱՆԽԱՏԵՍԵԼ ԷԻՆՔ»

Անդրադառնալով ազգային վիճակագրական ծառայության հրապարակած այս տարվա հունվար-հունիս ամիսների Հայաստանի տնտեսական ցուցանիշներին, համաձայն որոնցՙ արձանագրվել է 16,3 տոկոս տնտեսական անկում, վերոնշյալ կարծիքը երեկ հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը : Նա նշեց, որ 6 ամիսների ցուցանիշները վկայում են դրական միտումների առկայության մասին: Վարչապետն ընդգծեց հատկապես շինարարության տեմպերի կտրուկ աճը եւ մյուս ճյուղերում արձանագրված աճի ցուցանիշները հունիս ամսին: Տիգրան Սարգսյանը նշեց, որ 20 տոկոս անկման չենք հասնի եւ հույս հայտնեց, որ մինչեւ տարեվերջ ՀՆԱ ցուցանիշը կբարելավվի:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4