«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2009-07-21 | #136, 2009-07-22 | #137, 2009-07-23


ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՂՈՒ ԱՄՓՈՓՈՒՄՆ ԱԼԲՈՄՈՎ

«Սարգիս Մուրադյան» ալբոմի շնորհանդեսը տեղի կունենա վաղը Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում, որին զուգահեռ կընթանա նկարչի ճամփորդական էտյուդների ցուցահանդեսը: Ալբոմն ամփոփումն է Հայաստանի ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի (1927-2007) ստեղծագործական ուղու: Այն ընդգրկում է 1952-ից մինչեւ 2003 թվականը ներառող 76 գեղանկարչական, 17 գրաֆիկական աշխատանքների եւ Պարույր Սեւակի տուն-թանգարանի (Չանախչի) պատը զարդարող մեծադիր որմնանկարի (2-3 x 22 մ) որակյալ լուսանկարները, Լիլիթ Սարգսյանի հեղինակած ներածական հոդվածը` հայերեն եւ անգլերեն լեզուներով, լուսանկարների ցանկը եւ կյանքի տարեգրությունը` նույնպես երկու լեզուներով, ինչպես նաեւ նկարչի ստեղծագործությանը նվիրված հրապարակումների համառոտ մատենագիտություն: Գրքի մակետի եւ ձեւավորման հեղինակն է Վահան Քոչարը, իսկ տպագրվել է «Անտարես» հրատարակչությունում ընտանիքի միջոցներով: Ալբոմը կազմել են Գոհար եւ Զարուհի Մուրադյանները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4