Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաջող ելույթներ ունեցան հայ ըմբիշները: Մինչեւ 42 կգ քաշային կարգում Արտակ Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնՙ եզրափակիչում պարտության մատնելով թուրք Մուամեր Սանչակին: Բրոնզե մեդալների են արժանացել Վոլոդյա Ֆրանգուլյանը (50 կգ), Վալտեր Մարգարյանը (58 կգ) եւ Դավիթ Ապոյանը (69 կգ):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ