Արթուր Աբրահամի եղբայրըՙ Ալեքսանդրն օգոստոսի 29-ին Գերմանիայի Վեստֆալեն քաղաքում միջին քաշում Եվրոպայի չեմպիոնի իր տիտղոսի պաշտպանության համար կմենամարտի Խանլար Ազիզովի հետ: Վերջինս Ռուսաստանի չեմպիոնն է, պրոֆեսիոնալ ռինգում 9 մենամարտ է անցկացրել, որից 6-ում հաղթել է, 2-ն ավարտել է ոչ-ոքի, մեկումՙ պարտվել է: Վերջին մենամարտը նա անցկացրել է փետրվարի 13-ին Բորիս Ակոպովի հետ եւ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է: Ալեքսանդր Աբրահամն ավելի փորձառու է: Նա պրոֆեսիոնալ ռինգում 26 մենամարտերից 25-ում հաղթել է, մեկումՙ պարտվել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ