ՄՈՍԿՎԱ, 23 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խնդրում է ԱՄՆ-ին զենք մատակարարել երկրինՙ Ռուսաստանի հնարավոր ռազմական ներխուժումից պաշտպանվելու համար: Այդ մասին չորեքշաբթի հաղորդել է ամերիկյան «Վաշինգտոն փոստ» թերթը:
Ըստ հրատարակության տվյալների` զենքի մատակարարման հարցը Սաակաշվիլին մտադիր է քննարկել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, որը չորեքշաբթի ժամանել է Վրաստան: