Հուլիսի 22-ին հանրապետության նախագահի հրամանագրով Արմեն Մելքոնյանը նշանակվել է Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան: Նա բազմաթիվ պաշտոններ է վարել թե՛ մայր հայրենիքում, թե՛ Լոս Անջելեսում ու Հալեպում, լինելով ՀՀ գլխավոր հյուպատոս: 2007-ին նրան շնորհվել է արտակարգ դեսպանորդի եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:
Մեկ այլ հրամանագրով հուլիսի 22-ին Ռուբեն Կարապետյանը նշանակվել է Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Ռուբեն Կարապետյանը եղել է Բելգիայի ՀՀ դեսպանությունում երկրորդ քարտուղար, Հունաստանի ՀՀ դեսպանատանն առաջին քարտուղար եւ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում մինչ օրս:
Մ. Մ.
Նկար 1. Արմեն Մելքոնյան
Նկար 2. Ռուբեն Կարապետյան