Հուլիսի 23-ին Վանաձոր քաղաքում Արմենական-ՌԱԿ հանրապետական վարչության անդամները հանդիպեցին կուսակցության մի խումբ համակիրների հետ: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում, կուսակցության Հանրապետական վարչության անդամները ներկայացրին Արմենական կուսակցության ստեղծման դրդապատճառները, կուսակցության մոտեցումները երկրի ներքին կյանքում առկա խնդիրներին, դրանց լուծման ուղիները եւ երկրում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը:
Ներկաները բարձրացրին իրենց քաղաքին ու մարզին հուզող խնդիրները եւ հետաքրքրվեցին, թե ինչ մոտեցումներ ունի կուսակցությունը այդ խնդիրների լուծման գործում:
Վանաձոր քաղաքի նորագիր կուսակցականները ստեղծեցին «Գուգարք» ակումբը, որը իր կողմից ընտրեց վարչություն հետեվյալ կազմովՙ
Վաղինակ Ֆրանկյան (ատենապետ), Նինո Մարդանյան, Անուշավան Մարկոսյան, Սամվել Ատիկյան, Գագիկ Ազարյան:
Արմենական կուսակցության ատենապետ Արմեն Մանվելյանը հանրապետական վարչության անունից շնորհավորեց նորագիր անդամներին եւ նորընտիր վարչությանըՙ մաղթելով նրանց հաջողություն: