Եկող տարվա հոկտեմբերին Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի աջակցությամբ Բուդապեշտում տեղի կունենա հայ ժամանակակից նկարիչների գործերի ցուցահանդեսը: Կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է հունգարացի արվեստի կուրատոր Սառա Ստենցերը, որը առաջիկա մեկ ամսում ընտրելու է ե՛ւ գործերը, ե՛ւ նկարիչներին: Վերջիններս մասնակցելու են ցուցահանդեսինՙ հնարավորինս հստակ ներկայացնելու իրենց գործերն ու տեղում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը ճիշտ օգտագործելու համար: Նույն ցուցահանդեսը Փարիզում ներկայացնելու համար բանակցություններ են ընթանում:
Ն. Պ.