«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2009-07-22 | #137, 2009-07-23 | #138, 2009-07-24


ՀՅՈՒՐԱՏՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԳԱՌՆԻ-ԳԵՂԱՐԴ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Կառավարությունը երեկ հավանություն տվեց Գողթ գյուղական համայնքի Գառնի-Գեղարդ ավտոմայրուղուն հարող տարածքում ագրոտուրիստական-հյուրատնային կենտրոնի ստեղծման ծրագրին: Ներկայացնելով այն, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը հայտնեց, որ կառուցապատման նախագծի ընտրության համար կհայտարարվի մրցույթ, որտեղ հաղթող կճանաչվի հողամասը ձեռք բերելու առավել մեծ գին առաջարկողը: Ծրագրի իրականացման ընթացքում խրախուսվելու է էկոլոգիապես մաքուր նյութերի եւ այլընտրանքային` արեւի էներգիայի օգտագործումը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առթիվ նշեց, որ այս ձեռնարկով կառավարությունն սկսում է կիրառել ներդրումների ներգրավման նոր մեթոդ, որը հաջողություն է ունեցել Չիլիում: Դրա իմաստն այն է, որ պետությունն ինքն է բիզնես նախագծեր մշակում եւ մասնագետների հավանությունն ստանալուց հետո, մրցույթով մասնավոր ներդնողի ընտրում: Տվյալ դեպքում Գողթի հյուրատնային կենտրոնի վայրը շահեկան է, քանի որ գտնվում է Գառնի-Գեղարդ ավտոմայրուղու հարեւանությամբ եւ կարող է գրավիչ լինել ներդնողի համար:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4