«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2009-07-22 | #137, 2009-07-23 | #138, 2009-07-24


ԵՎՍ ՄԵԿ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ

Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանին եւս մեկ բրոնզե մեդալ պարգեւեց 63 կգ քաշային Էմին Գեւորգյանը: Այսպիսով, հայ ըմբիշները նվաճեցին 1 ոսկե եւ 3 բրոնզե մեդալ: Թիմային հաշվարկում Հայաստանը մասնակից 29 երկրների թվում զբաղեցրեց 5-րդ տեղըՙ վաստակելով 49 միավոր: Մեր թիմին բոլորից շատՙ 10 միավոր պարգեւեց Եվրոպայի չեմպիոն Արտակ Հովհաննիսյանը (42 կգ): Բրոնզե մրցանակակիրներ Վոլոդյա Ֆրանգուլյանը (50 կգ), Վալտեր Մարգարյանը (58 կգ) եւ Էմին Գեւորգյանը (63 կգ) թիմին 8-ական միավոր բերեցին: 5-րդ տեղը գրաված Դավիթ Արոյանը (69 կգ) եւ Վահե Թամրազյանը (85 կգ) մեր պատվիրակությանը 6-ական միավոր պարգեւեցին: 2 միավոր բերեց 76 կգ քաշային Էդիկ Մկոյանը 9-րդ տեղը գրավելու համար, իսկ լավագույն տասնյակը եզրափակած Պետրոս Թադեւոսյանը (54 կգ) թիմի միավորների քանակն ավելացրեց մեկով:

Եվրոպայի պատանեկան առաջնությունում բոլորից հաջող հանդես եկավ Ռուսաստանի հավաքականը, որի ըմբիշները քաշային 10 կարգերից 8-ում չեմպիոն հռչակվեցին, մեկում նվաճեցին արծաթե մեդալ: Միայն ամենաթեթեւՙ 42 կգ քաշային կարգում ռուսներին չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Ընդհանուր հաշվարկով ՌԴ հավաքականը վաստակեց 95 միավոր:

64 միավորով 2-րդ տեղում վրացիներն են (2-ական արծաթե եւ բրոնզե մեդալ), որոնց մեկ միավորով զիջեցին թուրքերը (4 արծաթե, 3 բրոնզե մեդալ): Ադրբեջանի հավաքականը 60 միավորով հանգրվանեց 4-րդ հորիզոնականում (մեկական ոսկե եւ արծաթե, 3 բրոնզե մեդալ):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նկար 1. Պատվո պատվանդանին աջից առաջինը բրոնզե մրցանակակիր Էմին Գեւորգյանն է


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4