Կոպենհագենի շախմատի մրցաշարի 6-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը սպիտակներով պարտության մատնեց Ջոն Լյուդվիգ Համերին: Հայ շախմատիստը 5,5 միավորով 2-7-րդ տեղերն է բաժանում Վլադիմիր Մալախովի, Պետեր Հայնե-Նիլսենի, Եվգենի Պոստնիի, Տիգեր Հիլարպ-Պերսոնի եւ Նեգի Պարմերիանի հետ: Առաջատարը 100 տոկոսանոց արդյունք ունեցող Ջոնի Հեկտորն է, որը հերթական հաղթանակը տոնեց Եվգենի Ագրեստի նկատմամբ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ