«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2009-07-22 | #137, 2009-07-23 | #138, 2009-07-24


ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ

Անդորրայի շախմատի մրցաշարի 5-րդ տուրն անհաջող էր Կարեն Մովսիսյանի համար, որը 4 անընդմեջ հաղթանակներից հետո առաջին պարտությունը կրեց: Կարենը սեւերով զիջեց Ցաբա Բալոգին: Մյուս երկու առաջատարներըՙ Մանուել Լոպեսն ու Ռոման Էդուարդսը, որ եւս մինչ այդ միավոր չէին կորցրել, միմյանց հետ հաշտություն կնքեցին: Նրանք Ցաբա Բալոգի, Միխայիլ Մարինի եւ Ֆեռնանդո Պերալտայի հետ 4,5 միավորով գլխավորում են աղյուսակը: Կարեն Մովսիսյանը 4 միավորով 6-րդ տեղում է: Նույնքան միավոր ունեն եւս 10 շախմատիստներ: 6-րդ տուրում Մովսիսյանը կմրցի Մանուել Լոպեսի հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4