«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2009-07-23 | #138, 2009-07-24 | #139, 2009-07-25


ՄԵԴՎԵԴԵՎ. «ՌԴ-ԱՄՆ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ ՉԻ ԿԱՏԱՐՎՈՒՄ Ի ՎՆԱՍ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ»

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների բարելավումը չի նշանակում, թե երկու կողմերից յուրաքանչյուրը պետք է վատացնի իր հարաբերությունները Ուկրաինայի եւ Վրաստանի նման երկրների հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը HTB հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նախագահը մասնավորապես ընդգծել է. «Մեզ հարկավոր են բնականոն, աշխատանքային, բարեկամական հարաբերություններ ԱՄՆ-ի հետ: Փոխշահավետ հարաբերությունները ամենագլխավորն են, դրանցից շատ բան է կախված»: Սակայն, նրա կարծիքով, դա չպետք է ազդի երկու երկրների միջազգային քաղաքականության մյուս կողմերի վրա: «Ես ճիշտ չեմ համարում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավվեն ինչ-որ ուրիշ երկրների հաշվին», ընդգծել է Մեդվեդեւը:

Ավելի վաղ Կիեւում համանման հայտարարություն էր արել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը: Նա խոստացել էր, որ Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունների նոր փուլը չի անդրադառնա ուկրաինա-ամերիկյան շփումների վրա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4