Արագածոտնի մարզի Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան դպրոցում բացվեց իրանական արվեստի գործերի ցուցահանդես: Ձեռնարկը իրականացվել է Հայաստանում Իրանի դեսպանատան եւ Կարբիի դպրոցի միջեւ ծավալված բարեկամական կապերի շրջանակում: Ցուցահանդեսում ներգրավված էին իրանական մշակույթին բնորոշ լավագույն ստեղծագործություններ` գեղանկարչական, կիրառական արվեստի գործեր, գեղարվեստական գրականության լավագույն հրատարակություններ եւ այլն:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի բաժնի վարիչ Շաքիբան: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց դպրոցի տնօրեն Ա. Օհանյանը, իրանական կողմի հետ իրենց բարեկամությունը սկսվել է 1991-ից, երբ Հայաստանում բացվել է Իրանի հյուպատոսարանը: Եվ տարիների հետ փոխադարձ այցելությունների, համատեղ իրականացված ծրագրերի արդյունքում ավելի հաստատուն ու գործնական են դարձել կապերը: