Հայաստանի 20 մարզիկներ են հանդես գալիս Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ընթացող Եվրոպայի օլիմպիական երիտասարդական փառատոնում: Մեր մարզիկները մասնակցում են վեց մարզաձեւումՙ ձյուդո, լող, թեթեւ ատլետիկա, սպորտային մարմնամարզություն, հեծանվային սպորտ եւ թենիս:
Հայ պատանի մարզիկներին առայժմ հաջողվել է 2 մեդալ նվաճել ձյուդոյում: Չարենցավանցի Մհեր Թավաքալյանը բրոնզե մրցանակակիր է դարձել մինչեւ 73 կգ քաշայինների մրցավեճում: Իսկ ահա վանաձորցի Գարիկ Հարությունյանը (50 կգ) հասավ մինչեւ եզրափակիչ, որտեղ պարտվելով մրցակցին, արժանացավ արծաթե մեդալի: