Ըստ Panarmenian.net-ի, հուլիսի 26-ին Կրակովում տեղի է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքային հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են մադրիդյան առաջարկությունների նորացված տարբերակի նախապատրաստմանն առնչվող հարցեր, համաձայն Ակվիլայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահներ Բարաք Օբամայի, Դմիտրի Մեդվեդեւի ու Նիկոլյա Սարկոզիի հայտարարության: Սեպտեմբերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը նախապատրաստելու համար, որը հավանաբար կանցնի Քիշնեւում ԱՊՀ երկրների նախագահների գագաթաժողովում: