«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2009-07-24 | #139, 2009-07-25 | #140, 2009-07-28


ՆՈՐ ԱԼԻՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅՈՒՄ

ANGRY STUDIO- հայաստանյան կինոսերներին ներկայանում է մայիսին մեկնարկած ծրագրով, որը ներառում է ութ կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ, որոնցից 3-ը դրամա է, 2-ըՙ կատակերգություն, 1-ըՙ հոգեբանական միսթիկ թրիլեր, 1-ըՙ դեդեկտիվ եւ մեկն էլ ժանրովՙ խառնածին:

Ստուդիայի համահիմնադիր, նախագծի պրոդյուսեր Վահան Գասպարյանի տեղեկացմամբՙ ծրագրի նպատակը լճացած վիճակում հայկական կինոյում նոր ալիք բարձրացնելն է:

«Մեր ցանկությունն է նաեւ գեղարվեստական արժանիքներից բացիՙ արտադրանքը հանդիսատեսի համար գրավիչ դարձնել նաեւ մատչելիության հաշվին: Ծրագրել ենք ֆիլմերի DVD սկավառակները վաճառել շատ ցածր գներով»,- տեղեկացրեց ծրագրի պրոդյուսերը: Նա նաեւ վստահեցրեց, որ այս տարվա սեպտեմբերին ֆիլմերը կներկայացվեն «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ Հայաստանի բոլոր մարզերում վաճառքի կդրվեն ցուցադրությունից հետո:

Պլանավորել ենք ֆիլմերի DVD սկավառակները վաճառել անհամեմատ ցածր, եթե կուզեքՙ հակաճգնաժամային գներով, - ներքին խոհանոցի գաղտնիքներով է կիսվում Վահան Գասպարյանըՙ նախագծի պրոդյուսերն ու ստուդիայի համահիմնադիրը:

Նախագծի աշխատանքները սկսվել են մայիս ամսից եւ այս պահին ընթանում են բուռն տեմպերով: Արդեն այս տարվա սեպտեմբերին ֆիլմերը կներկայացվեն «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ DVD սկավառակները կհայտնվեն Երեւանի եւ ՀՀ մարզերի մասնագիտացված խանութներում:

Ֆիլմերի մասին պատմող նախնական տեսանյութերին կարող եք ծանոթանալ www.cinematic.am կայքում:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4