«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2009-07-29 | #142, 2009-07-30 | #143, 2009-07-31


ՀՐԱԺԵՇՏ ԳՐՈՂ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ

Արդի հայ գրականությունը կորուստ կրեց` 66 տարեկանում վախճանվեց 70-ականների գրական սերնդի լավագույն ներկայացուցիչներից մեկը` բանաստեղծ, արձակագիր Արմեն Մարտիրոսյանը: Նա իր շուրջ մեկ տասնյակ գրքերով, մասնավորապես «Բանաստեղծություններ», «Թռչուններ», «Շարակնոց», «Սիրո Շղթա», «Ներաշխարհի լռություն» բանաստեղծական ժողովածուներով եւ «Մազե կամուրջ» եռահատոր վիպերգությամբ արդեն ճշտել էր իր տեղն ու դերը ժամանակակից գրականության մեջ, բայց նրա սերնդակիցները, ընթերցողները դեռեւս շատ սպասելիքներ ունեին նրանից: Արմեն Մարտիրոսյանի բանաստեղծություններից շատերը թարգմանաբար լույս են տեսել տարբեր լեզուներով` ընդլայնելով տաղանդավոր բանաստեղծի ճանաչման սահմանները:

Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը` այսօր, հուլիսի 31-ին, ժամը 12-14-ը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4