Առաջին թեթեւագույն քաշային կարգում IBF-ի չեմպիոնական գոտուց հրաժարված Վախթանգ Դարչինյանը գուցե պաշտպանի WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը: Այդ մասին հայտնել է նրա պրոմոութեր Հերի Շոուն: Նրա մրցակիցը կլինի մեքսիկացի Թոմաս Ռոխասը: Վերջինս հուլիսի 18-ին նվաճել էր WBC-ի վարկածով քաշային այդ կարգում ժամանակավոր աշխարհի չեմպիոնի տիտղոսը` տեխնիկական նոկաուտով հաղթելով իր հայրենակից Էվերարդո Մորալեսին: Նա այժմ WBC-ի դասակարգման ցուցակում զբաղեցնում է 3-րդ տեղը Էվանս Մբամբայից եւ Խորխե Արսեից հետո:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ