«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2009-07-30 | #143, 2009-07-31 | #144, 2009-08-01


ՀՖՖ ԳՈՐԾԿՈՄՆ ԸՆԴԱՌԱՋԵՑ «ԱՐԱՐԱՏԻՆ»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտոնագրման կոմիտեի նիստում միաձայն որոշվել էր Երեւանի «Արարատին» զրկել առաջնությանը մասնակցելու իրավունք ընձեռող արտոնագրից: Ըստ արտոնագրման բաժնի պետ Առնո Սարգսյանիՙ «Արարատ» ֆուտբոլային ակումբը խախտել է ՀՖՖ ակումբների արտոնագրման ուղեցույցի համապատասխան հոդվածի կետերը: Ըստ դրանց, ազգային արտոնագիր ստանալու համար յուրաքանչյուր ակումբ պետք է առնվազն 4 մանկապատանեկան թիմ ունենա, որոնք մասնակցեն ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մանկապատանեկան առաջնություններին:

Ընթացիկ մրցաշրջանում «Արարատը» մանկապատանեկան առաջնություններում ներկայացնում էին 5 թիմեր, որոնցից 3-ըՙ «Արարատ-95»-ը, «Արարատ-96»-ը եւ «Արարատ-97»-ը ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշմամբ հանվել են առաջնությունիցՙ երկու եւ ավելի անգամ մրցավայր չներկայանալու պատճառով: Ուստի «Արարատը» զրկվել էր արտոնագրից: «Արարատը» 5 օրվա ընթացքում կարող էր բողոքարկել որոշումը:

Եվ այսպես, «Արարատը» կանգնած էր առաջնությունից հեռացվելու վտանգի առջեւ: Բարեբախտաբար, երեկ կայացած ՀՖՖ գործկոմի նիստում անդամները եւս մեկ անգամ ընդառաջեցին «Արարատին»ՙ հնարավորություն ընձեռելով թիմին շարունակելու ելույթներն առաջնությունում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4