«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2009-07-31 | #144, 2009-08-01 | #145, 2009-08-18


ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ԿՐՈՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Կառավարության 5 անդամների հետ շաբաթ երեկոյան վարչապետ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Հայ համայնքից հանդիպմանը մասնակցել են ավելի քան մեկ տասնյակ ներկայացուցիչներ: Պատվիրակությունը գլխավորել է Պոլսո հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ Արամ արք. Աթեշյանը: Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, հանդիպմանը հրավիրվել է նաեւ Թուրքիայում գործող Հայաստանի միակ դիվանագետը` Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Միրզոյանը:

Թուրքիայի վարչապետն ասել է, որ հատկապես կարեւոր է հարգանքով ու սիրով վերաբերվել այս երկրի բոլոր 71,5 միլիոնանոց ժողովրդին: Նաեւ նշել է, որ կառավարությունը 8 տարի առաջ խնդիր էր դրել վերացնելու տարածաշրջանային, էթնիկ ու կրոնական խտրականությունը եւ այժմ ջանքեր է գործադրում անարդարությունները մեղմելու համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4