«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2009-07-31 | #144, 2009-08-01 | #145, 2009-08-18


«Google ՀԱՄԱՑԱՆՑԸ ՏԵՂԻ ՏՎԵՑ ՀԱՅԵՐԻ ՇԱՆՏԱԺԻՆ»

Այդ մասին գրում է Նյու Յորքի Turkishny.com կայքէջը: Ըստ տեղեկության, միջազգային որոնման այս համակարգը հայերի գործադրած ճնշումների հետեւանքով հետ է վերցրել Ամերիկայի թուրքական կոալիցիայի turkishcoalition.org կայքէջում տեղադրված գովազդային բոլոր նյութերը, ավելինՙ հայտարարել է, որ այսուհետեւ պատմությունը նենգափոխող ոչ մի կայքէջի գովազդ չի տալու: Ամերիկայի թուրքական կոալիցիան պատասխան հայտարարությամբ խտրականության մեջ է մեղադրել Google-ին, թշնամանք եւ ատելություն սերմանելու համար դատապարտելով ինտերնետային այս համացանցին, ընդգծել է, որ ինքը պայքարում է հայկական սփյուռքի կանխակալ մոտեցումների դեմ, որը դրսեւորվում է Օսմանյան կայսրության հետ հարաբերությունների հարցում: Թուրքական կոալիցիան միաժամանակ դիմել է ԱՄՆ-ում գործող թուրքական հասարակական կազմակերպություններին եւ Google-ի կողմնակալ մոտեցումը դատապարտելու կոչ է արել նրանց:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4