Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության հանրապետական վարչությունը հայտնում է, որ այսուհետեւ կուսակցության գրասենյակը գործելու է ՀՌԱԿ-ի նախկինՙ ինչ-ինչ հանգամանքներում կորցված կենտրոնական գրասենյակի մի հատվածում: Կորյունի 19ա 3-րդ հարկ հասցեում, տարածքի ներկա սեփականատերերի բարեհաճ համաձայնությամբ: Ներկայումս ընթանում են գրասենյակի կահավորման եւ անհրաժեշտ գույքով ապահովելու աշխատանքները: Արմատներին վերադառնալու եւ կորցված ամեն ինչը վերստեղծելու նման եւ այլ աշխատանքները կշարունակվեն այսուհետեւ եւս, հավաստիացնում են Արմենական-ՌԱԿ հանրապետական վարչությունից: Մոտիկ ապագայում կգործի նաեւ կուսակցության կայքէջը միաժամանակ 3 տիրույթներում: Նոր գրասենյակի հեռախոսահամարներն ենՙ (010) 566845, (091) 566845, (077) 566845, էլեկտրոնային հասցենՙ office-rak@armenakan.am: