Ըստ «Ազգին» հասած տեղեկությունների, «Հայկական ժամանակ» արմատական ընդդիմադիր օրաթերթը մոտիկ ապագայում կօժտվի սեփական մեծ ու արդիական տպարանով: Մեր տեղեկությունների համաձայն, նորաստեղծ տպարանում լույս են տեսնելու նաեւ ընդդիմադիր այլ թերթեր, ինչը մատնանշում է, որ հայաստանյան ընդդիմությունը պատրաստվում է երկարաշունչ պայքարի, օգտագործելով իր գլխավոր ուժըՙ մամուլը: Մեզ չհաջողվեց պարզել, թե ո՞վ կամ ովքե՞ր են ֆինանսավորելու «Հայկական ժամանակի» տպարանի ստեղծման թանկ գործը: Ավելացնենք, որ իրականություն դառնալու դեպքում հիշյալ թերթը Հայաստանում կդառնա առաջինը սեփական տպարան ունենալու գործում: