«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2009-08-20 | #148, 2009-08-21 | #149, 2009-08-22


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԻ ԺԱՌԱՆԳԻ ՀԱՅՑԸ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Է ՃԱՆԱՉՎԵԼ

ԱՄՆ դաշնային դատարանը հակասահմանադրական է ճանաչել Կալիֆոռնիայի նահանգում ընդունված օրենքը, որով հնարավորություն էր տրվում Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական ընկերություններից իրենց սպանված հարազատների ապահովագրական գումարները պահանջելու: Այդ մասին երեկ հայտնեց «Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով «Լոս Անջելես թայմս» թերթի երեկվա համարը: 2000 թվականին ընդունված օրենքը Կալիֆոռնիայի դաշնային դատարանում քննության է առնվել ցեղասպանության զոհերից մեկի ժառանգի` ապահովագրական ընկերություններից մեկի վճարումից հրաժարումը վիճարկելու հայցով: Դատավորն ասել է, որ Նահանգների դաշնային կառավարությունը գիտակցված որոշում է կայացրել չօգտագործել քաղաքական հետեւանքներով հղի «ցեղասպանություն» տերմինը Առաջին աշխարհամարտի տարիներին զոհված հայերի նկատմամբ: Կալիֆոռնիայի դատարանն իր մերժման հիմնավորումներում նշել է, որ խնդրի վերաբերյալ ազգային քաղաքականությունը որոշվել է նախագահներ Քլինթոնի եւ Բուշի օրոք, ովքեր ընդդիմացել են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Կոնգրեսում բանաձեւի ընդունման փորձերին:

Այս ցավալի փաստը բարոյական եւ ֆինանսական հարված է ոչ միայն այն բազմաթիվ հայորդիներին, որոնք հույս ունեն դրամական եւ բարոյական փոխհատուցումներ ստանալու որպես ցեղասպանության ենթարկված հարազատի ժառանգ, այլեւ Հայ դատին ընդհանրապես, եւ դեռ կարող է շատ ջուր վերցնել:

«Կապատեք եւ ընկերություն» փաստաբանական գրասենյակը, որ հետապնդում էր այս եւ նմանատիպ մի քանի հայցեր, որոշել է դատարանի որոշումը հղել վերաքննիչին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4