Երեկ Վայոց ձորի մարզային կենտրոնումՙ Եղեգնաձորում, տեղի ունեցավ Արմենական-ՌԱԿ «Եղեգնաձոր» ակումբի բացումը: Ակումբի բացման արարողությանը ներկա էին Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության Հանրապետական վարչության ատենապետ Արմեն Մանվելյանը, վարչության անդամներ Գայանե Մուրադյանը եւ Սուրեն Սարգսյանը: Ակումբի ստեղծման նախաձեռնող խումբը ողջունեց Արմենական-ՌԱԿ-ի ստեղծումըՙ նշելով, որ վաղուց էր հասունացել պահը Հայաստանում ունենալու ավանդական կուսակցության հենքի վրա գործող իրական հանրապետական ժողովրդավարական կուսակցություն: Արմենական-ՌԱԿ վարչության անդամները ներկայացրին կուսակցության ստեղծման անհրաժեշտությունը եւ նրա դիրքորոշումները ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցերում: Կուսակցության նորագիր անդամները որոշում ընդունեցին ստեղծել «Եղեգնաձոր» ակումբը, կազմվեց 3 հոգուց բաղկացած վարչություն հետեւյալ կազմովՙ Արտաշ Այվազյան (ատենապետ), Արմեն Ադամյան, Յուրի Կարապետյան: