Ամերիկահայ կինոբեմադրիչ Էրիք Նազարյանի «Կապույտ ժամը» ֆիլմը, որն անցած տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնում արժանացավ մի քանի մրցանակի, օգոստոսի 22-ին կցուցադրվի Գլենդելի կենտրոնական գրադարանի դահլիճում: ֆիլմը վերջերս ընդգրկվել է «Voice Award» մրցանակին հավակնող ֆիլմերի շարքում: Այս մրցանակաբաշխությունն անցկացվում է Մ. Նահանգների առողջապահության եւ սպասարկման դեպարտամենտի, ինչպես նաեւ Արեւ-մտյան Ամերիկայի գրողների գիլդիայի հովանավորությամբ:
Էրիք Նազարյանի «Կապույտ ժամը» ֆիլմի մասին Ատոմ Էգոյանն ասել է, որ այն սքանչելի եւ նրբորեն կառուցված ֆիլմ է: Իսկ Թուրինի կինոփառատոնը Էրիքի մասին գրել է. «Նազարյանը ցուցադրում է կինոլեզվի խորհրդավոր հոգեհարազատություն: Նա հաստատապես մի ուրիշ կինոբեմադրիչ է, որին պետք է հետեւել առաջիկա տարիներին»:
Նկար 1. «Կապույտ ժամը»