Պետերբուրգում օրերս ավարտվել է կարճամետրաժ ֆիլմերի «Open Cinema» փառատոնը, որի փակման արարողությունը տեղի է ունեցել Պետրոպավլովյան ամրոցի լողափում, ուր եւ ցուցադրվել են մրցանակակիր ֆիլմերն ու հանձնվել են մրցանակները: Չորս անվանակարգերի համար ընտրված 77 ֆիլմերից միայն երեքն են արժանացել գլխավոր մրցանակի: «Անիմացիա» անվանակարգում մրցել են 10 ֆիլմեր, ժյուրիի անդամների թունդ բանավեճերից հետո գլխավոր մրցանակը հանձնվել է «Մանկության ծառը» ֆիլմին` ռեժիսոր Նատալյա Միրզոյան (Ռուսաստան):