ՀԲԸՄ-ի հաղորդագրությունը տեղեկացնում է, որ կազմակերպության Փասադենայի (Գլենդել) մասնաճյուղի Ալեք Մանուկյան կենտրոնում սեպտեմբերի 11-13-ը տեղի է ունենալու միջազգային ճանաչման արժանացած ֆոտոլրագրող Հարրի Քունդակչյանի լուսանկարների ցուցահանդեսըՙ հեղինակի մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ Քունդակչյանը աշխատակցել է ամերիկյան ամենահայտնի եւ ամենահեղինակավոր թերթերին, լուսանկարել իրադարձություններ աշխարհի ամենաթեժ կետերում եւ արժանացել բազմաթիվ մրցանակների:
Հ. Ծ.