«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2009-08-21 | #149, 2009-08-22 | #150, 2009-08-25


ԿԱՐԵՆ ԱԼՅԱԶՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ

Լեհաստանի Շեցին քաղաքում վերջնագիծը հատեց բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Գերազանց հանդես եկավ Հայաստանի հավաքականի անդամ Կարեն Ալյազյանը (51 կգ), որն իր տպավորիչ ելույթներով արժանիորեն նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչում Կարենի մրցակիցը ռուսաստանցի Գրիգորի Նիկոլայչուկն էր: Ինչպես եւ նախորդ մենամարտերում, այս անգամ էլ հայ բռնցքամարտիկը զգալի առավելության հասավ մրցակցի նկատմամբ` պարտության մատնելով 7-1 հաշվով: Կարենը Լեհաստանում ռինգ դուրս եկած 8 հայ բռնցքամարտիկներից միակն էր, որ դարձավ մրցանակակիր:

Քաշային մյուս կարգերում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեցին Էլվին Մամիզադեն (48 կգ, Ադրբեջան), Ռադմիր Աբդուռահմանովը ( 54 կգ, Ռուսաստան), Մարտին Վարդը (57 կգ, Անգլիա), Էվալդաս Պետրասկասը (60 կգ, Լիտվա), Ալեքսանդր Բեսպուտինը (64 կգ, Ռուսաստան), Յասոն Քուիգլեյը (69 կգ, Իռլանդիա), Տիրոն Զոյգեն (75 կգ, Գերմանիա), Եվգենի Տիշչենկոն (81 կգ, Ռուսաստան), Ալեքսեյ Եգորովը (91 կգ, Ռուսաստան) եւ գերծանր քաշային Դինո Մանսոուրը (Խորվաթիա):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4