Ըստ panarmenian.net-ի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի հանդեպ կարող է դատական հետաքննություն անցկացվել: Թուրքիայի ծանր հանցագործությունների դատարանի նախագահ Օսման Քաչմազը պահանջել է շարունակել «Բարօրություն» կուսակցության «կորած տրիլիոնի» գործով դատը` հարցաքննելով Գյուլին եւ Էրդողանին, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը` վկայակոչելով Anadolu-ին: Խոսքը 1990-ական թթ. երկրորդ կեսին կառավարող «Բարօրություն» կուսակցության հաշվեհամարներից անհետ կորած գումարների մասին է: Գյուլը, որն այն ժամանակ կուսակցության ղեկավարներից մեկն էր, որը հետագայում ցրվել էր Սահմանադրական դատարանի կողմից Թուրքիայի իսլամացման փորձերի համար, եւ մեղադրվում էր ֆինանսական փաստաթղթերի կեղծման մեջ, պատգամավորական անձեռնմխելիության շնորհիվ խուսափել է շուրջ վեց տարի առաջ ավարտված դատավարությունից: Գյուլն այժմ էլ անձեռնմխելիություն ունի: Ըստ սահմանադրության, Թուրքիայի նախագահը դատարանի առջեւ կանգնում է միայն հայրենիքի դավաճանության համար: