ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Դեյվ Կոգդիլի գրասենյակի շրջանային տնօրենուհի Մարի Ալիս Գալուստյանից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ սենատոր Կոգդիլը հետեւյալ հայտարարությունն է արել Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի կարգադրությամբ նախկին պետական սենատոր Չաք Փուչիկյանիՙ որպես վերաքննիչ դատարանի (5-րդ տարածաշրջանի) արդարադատության դատավորի օգնական նշանակվելու առթիվ:
«Ողջունում եմ, որ նահանգապետը Չաք Փուչիկյանին նշանակել է այդ պաշտոնին: Նահանգապետը չէր կարող ավելի լավ ընտրություն կատարել: Չաքի անզուգական անաչառությունը, խնդիրներ լուծելու գործնական ունակություններն ու բարդ հարցեր քննարկելու պատրաստակամությունը վաղուց են հիացրել բոլորին: Նա իր կարիերան նվիրել է հասարակությանը ծառայելուն եւ իր առողջ դատողությունը անկասկած գործի կդնի դատարանի դահլիճում»:
Ավելացնենք, որ սենատոր Կոգդիլը ներկայումս զբաղեցնում է Չաք Փուչիկյանի նախկին պաշտոնըՙ Սենատի 14-րդ տարածաշրջանում, որն ընդգրկում է Ֆրեզնոն, Մադերան, Մարիպոզան, Սան Խոակինը, Ստանիսլաուսը եւ Թոուլումենեն:
Հ. Ծ.