«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2009-08-22 | #150, 2009-08-25 | #151, 2009-08-26


ԵՐԵՎԱ՞ՆԸ, ԹԵ՞ ՄՈՍԿՎԱՆ

Միլանում կայանալիք բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ, սեպտեմբերի 10-ին, մարզաձեւի եվրոպական ֆեդերացիայի գործկոմի նիստում պետք է որոշվի 2010-ի Եվրոպայի առաջնության կազմակերպիչ երկիրը: Մրցաշարի կազմակերպմանը հավակնում են Երեւանն ու Մոսկվան: Ըստ ՌԴ բռնցքամարտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Վլադիմիր Սուրկովի, Մոսկվայի հաղթելու հնարավորությունները գերադասելի են, ինչն ընդունում են նաեւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները: Բայց ամեն դեպքում մրցավայրը պետք է որոշվի քվեարկությամբ:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Երեւանի մարզահամերգային համալիրում մեծ հաջողությամբ կազմակերպվեց բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, որում հիանալի հանդես եկան հայ բռնցքամարտիկները: Միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներն ու մասնակիցները գոհ էին մնացել մրցաշարի կազմակերպումից: Այնպես որ Երեւանն արդեն նման խոշոր մրցաշարերի կազմակերպման փորձ ունի, եւ կարծում ենքՙ քվեարկության ժամանակ դա հաշվի կառնվի:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4