Երեկ եւս մեկՙ 6-րդ կառուցապատող ընկերությունը կառավարության որոշմամբ ստացավ բյուջետային երաշխիք: Երեւանի Աբովյան 2/5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքն ավարտին հասցնելու նպատակով «Հայբիզնեսբանկից» վարկային միջոցներ ներգրավելու համար, «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ին տրամադրվեց 2 մլն դոլարին համարժեք դրամի բյուջետային երաշխիք: Որպես բյուջետային երաշխիքի վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց, ընկերության հետ կնքվելու է գրավի պայմանագիրՙ ընկերության կողմից կառուցվող շենքի տարածքները հողի նկատմամբ բաժնային իրավունքով հանդերձ գրավ ընդունելով:
Ա. Մ.