Այս տարի նշվում է Ղրիմում գտնվող հայկական Սուրբ Խաչ վանքի 650-ամյակը, ինչի կապակցությամբ Ուկրաինայի ազգային բանկը «Ուկրաինայի ճարտարապետական կառույցներ» հուշադրամների շարքի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամՙ նվիրված XIV-րդ դարում հիմնադրված հայկական Սուրբ Խաչ վանքին: Հուշադրամի դիմերեսին պատկերված է վանքի տարածքում տեղակայված խաչքարը, իսկ դարձերեսին պատկերված են վանական շինությունները. ձախ կողմումՙ «Հին Ղրիմի հայկական վանքը» (XIV-րդ դար) - աջ կողմում` Սուրբ Խաչ վանքը:
Հատկանշականն այն է, որ առաջին անգամ արտերկրի կողմից իրականացվել է Հայաստանի պատմությանը - հայկական մշակույթին նվիրված հուշադրամի թողարկում:
Տեղեկացնում ենք, որ «Սուրբ Խաչ» արծաթե հուշադրամ ձեռք բերել ցանկացողները կարող են դիմել ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահ:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն