«Սարգիս Խաչենց» եւ «Փրինթինֆո» հրատարակչության օրերս լույս ընծայած Կոստան Զարյանի «Բառերի ոսկին» բանաստեղծական ժողովածուի առիթով «Ազգի» հարցազրույցը հատորը կազմող եւ խմբագիր, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանի (Յուրի Խաչատրյան) հետ:
«Անցյալի էջերից» խորագիրը ներկայացնում է Գրիգոր Աճեմյանի հրապարակումըՙ Գուրգեն Մահարու Երկերի 5-րդ հատորի տպագրությանն առնչվող: Ժամանակ, իրողություն, վերաբերմունք:
Հայ ժողովրդի երկարաձիգ պատմությունն ու նրա բախտորոշ տարեթվերը. 1915-ը եւ սփյուռքացված արեւմտահայությանը-պատասխան ամենավճռական քայլըՙ «Նեմեսիս»...ՙ Հակոբ Հակոբյանի մտորումներում:
Արծվի Բախչինյանի իտալական տպավորությունները. «Բալետի արքան եւ իր շքախումբը. Ռոբերտո Բոլլեի գալա-համերգը» հրապարակման մեջ:
Համբարձում Սահակյանի հիշատակի խոսքը Լեւոն Թուխիկյանին, Լեյդենից, Հոլանդիա:
Սփյուռքահայ գրականագետ Վարդան Մատթեւոսյանի Դանիէլ Վարուժանի «Ձոն» բանաստեղծության նորահայտ տարբերակը:
Մ. Բ.