«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2009-08-26 | #152, 2009-08-27 | #153, 2009-08-28


ՀԱՅԱՍՏԱՆԻՑՙ ԵՐԿՈՒ ՇԱԽՄԱՏԻՍՏ

Հունաստանի Կալամարիա քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 101 մասնակիցների թվում են Հայաստանը ներկայացնող Աղասի Ինանցն ու Դավիթ Զաքարյանը: Վերջինս ներկայումս բնակվում է Հունաստանում: Մրցաշարում արդեն կայացել է 6 տուր: Մեր շախմատիստները վաստակել են 4 միավոր: Ինանցը հաղթել է Վլադիմիրոս Սիամեթիսին, Գրիգոր Գրիգորովին եւ Ջուլիա Մակային, հաշտություն է կնքել Դեյան Անտիչի եւ Ալին Բերեսկուի հետ: Միակ պարտությունն Ինանցը կրեց 6-րդ տուրում` զիջելով գերմանացի Ստեֆան Բրոմբերգերին:

Դավիթ Զաքարյանը շահել է Նիկոլաս Սավոգլիսի, Դիմիտրոս Մավրեասի, Կոնստանտինոս Չիկերդանոսի եւ Կոնստանտինոս Կոնստանտինիդիսի հետ անցկացրած պարտիաները, պարտվել է Դեյան Անտիչից ու Մարկոս Լիանեզայից: 5,5 միավորով մրցաշարի միանձնյա առաջատարը հնդիկ շախմատիստ Արուն Պրասադն է: 5-ական միավոր են վաստակել գերմանացի Ստեֆան Բրոնբերգերը եւ ռումինացի Ալին Բերեսկուն:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4