Մոնրեալում մեկնարկեց շախմատի ավանդական 10-րդ մրցաշարը, որի 12 մասնակիցների թվում է ԱՄՆ-ում բնակվող Վարուժան Հակոբյանը: Հայ շախմատիստը մրցաշարի անդրանիկ տուրում հաշտություն կնքեց կանադացի Թոմաս Ռուսել-Ռուզմոնի հետ: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաեւ Էթիեն Բաքրոյի եւ Սեբաստիան Մազի մրցավեճում: Կովալյովը հաղթեց Տիվյակովին, Օնիշչուկը` Բհատին, Նայդիչն առավելության հասավ Շուլմանի նկատմամբ, իսկ Բլյուվշտեյնը պարտության մատնեց Մոիսեենկոյին: 2-րդ տուրում Հակոբյանը կմրցի Բհատի հետ: