«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2009-08-27 | #153, 2009-08-28 | #154, 2009-08-29


ԵՐԿՈՒՍՈՎ ԸՆԴԱՄԵՆԸ ԿԵՍ ՄԻԱՎՈՐ

Հունաստանի Կալամարիա քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 7-րդ տուրում Դավիթ Զաքարյանը ոչ-ոքի խաղաց Անդրեյ Գուտովի հետ, իսկ Աղասի Ինանցը պարտվեց Աթանասիոս Մաստրովասիլիսին:

6 միավորով առաջատարի դերը պահպանեց հնդիկ գրոսմայստեր Արուն Պրասադը, որը ոչ-ոքի ավարտեց պարտիան ռումինացի Ալին Բերեսկուի հետ: Վերջինիս հետ 5,5-ական միավոր ունեն նաեւ Մարկոս Լիանեզան եւ Լեւան Արոշիձեն: Վերջինս հաղթեց գերմանացի Ստեֆան Բրոմբերգերին, Լիանեզան էլ պարտության մատնեց Վլադիսլավ Նեւեդնիչնուն: Դավիթ Զաքարյանը 4,5 միավորով 21-րդ տեղում է: 4 միավորով 23-րդ հորիզոնականում է հանգրվանել Աղասի Ինանցը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4