«Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը բխում է ինչպես Հայաստանի եւ Թուրքիայի, այնպես էլ ողջ տարածաշրջանի շահերից», երեկ Հայաստանի ամերիկյան դեսպանատանը հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը. այստեղ բացվել էր սգո մատյան` ի հիշատակ օգոստոսի 25-ին իր մահկանացուն կնքած սենատոր Էդվարդ Քենեդիի: Յովանովիչը նկատել է նաեւ, թե ԱՄՆ-ը առաջընթաց է ակնկալում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում: Ըստ նրա` եթե թուրքերը հավատարիմ մնան պայմանավորվածություններին, դա տեղի կունենա: Մեկ օր առաջ նախագահ Սարգսյանն էր BBC-ի թղթակցի հարցազրույցում ասել, թե մինչեւ օրս թուրքական կողմում պայմանավորվածությունները կատարելու ցանկություն եւ ձգտում չի նկատել: