«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2009-08-28 | #154, 2009-08-29 | #155, 2009-09-01


ՀՀ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՎԱՔ

Սեպտեմբերի 1-3-ը ՀՀ ԱԳՆ-ում կայանալու է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա հավաքը:

Հավաքը կբացվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով:

Հանդիպման մասնակիցները կհանդիպեն նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ:

Սեպտեմբերի 3-ին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների ղեկավարները կմեկնեն Արցախ, որտեղ նախատեսվում է հանդիպում ԼՂՀ իշխանությունների հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4